Քաղաքական

Արմեն Սարգսյանը ցավակցական հետագիր է հղել Ալժիրի նախագահին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նախագահ Աբդելազիզ Բութեֆլիկային՝ Ալժիրի Բուֆարիկի օդանավակայանի մերձակայքում ռազմական ինքնաթիռի կործանման կապակցությամբ:

ՀՀ նախագահի աշխատակազմի փոխանցմամբ, ուղերձում ասված է. «Խոր ցավով տեղեկացա Ալժիրի Բուֆարիկի օդանավակայանի մերձակայքում ռազմական ինքնաթիռի ողբերգական կործանման մասին, որը բազմաթիվ անմեղ զոհերի պատճառ դարձավ։

Իմ անկեղծ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և զոհվածների հարազատներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն»:

Հիշեցնենք, որ վթարի հետևանքով զոհվել է 257 մարդ, նրանց մեծ մասը զինվորականներ են:

Back to top button