Հասարակություն

Բնապահպանական տեսչությունը նոր խախտումներ է արձանագրել

Բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգումների ընթացքում շուրջ մեկ շաբաթվա ընթացքում 35 իրավախախտում են հայտնաբերել: Այս մասին տեղեկացնում է ԲՆ մամուլի ծառայությունը:

Ապրիլի 3-ից 7-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաեւ տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթների քննության արդյունքում հայտնաբերվել եւ արձանագրվել է 35 իրավախախտում, 11-ի վերաբերյալ (2-ը՝ նախկինում հայտնաբերված) անցկացվել է վարչական վարույթի քննություն եւ նշանակվել 850.000 դրամի վարչական տուգանք:

Գերատեսչության տեղեկացմամբ՝ ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետեւանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 14.277.900 դրամ:

Մասնավորապես, տեսչությունը հետեւյալ խախտումներն է արձանագրել.

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 17 դեպք: Քննված վարչական վարույթներով հաշվարկվել է 14.277.900 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝

Լոռի՝ վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (1 խմ փայտանյութ) հաշվարկվել է 36.000 ՀՀ դրամ և ապօրինի ծառահատման 10 դեպքով (74 բոխի, 19 կաղնի, 10 բարդի, 5 թխկի, 2 հաճարենի, 8 լորենի, 6 հացենի)՝ 4.652.300 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին։

Տավուշ՝ վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (3 խմ փայտանյութ) հաշվարկվել է 36.600 ՀՀ դրամ և ապօրինի ծառահատման 4 դեպքով (4 բոխի, 2 կաղնի, 1 հացենի, 1 հաճարենի, 2 թխկի, 2 լորենի, 25 հաճարենի)՝ 6.917.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որոնց վերաբերյալ հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին։

Արմավիր՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (36 բարդի) հաշվարկվել է 2.044.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին։

Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝

Լոռի՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով հաշվարկվել է 504.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Երևան՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով հաշվարկվել է 87.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Շրջակա միջավայրի պահպանություն

Գեղարքունիք՝ հատուկ պահպանվող տարածքում առանց փորձաքննական դրական եզրակացության գործունեության իրականացման դեպքի վերաբերյալ գործը գտնվում է քննության ընթացքում։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 3 դեպք: Շիրակ՝ կանխվել է ձկան ապօրինի որսի 2 դեպք, նշանակվել է 100.000-ական ՀՀ դրամի վարչական տուգանք, ընդամենը՝ 200.000 ՀՀ դրամ։

Երևան՝ Երևանյան լճում հայտնաբերվել է 1 հատ 10մ երկարությամբ ձկնորսական ցանց, ինչը դուրս է բերվել լճից և առգրավվել։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 3 դեպք: Շիրակ՝ առանց անթափանց ծածկոցի խճի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Արարատ՝ հողի բերրի շերտի օգտագործման կարգի խախտման 1 դեպքի վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում։

Երևան՝ Դավիթ Բեկ 174/34 հասցեի հարակից ձորից փոշու արտանետումների վերաբերյալ կատարվել են ուսումնասիրություններ, գործը գտնվում է քննության ընթացքում։

Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները և վարչական վիճակագրական տարեկան հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Արձանագրվել է իրավախախտման 11 դեպք: Արագածոտն՝ 5 տնտեսվարողի նկատմամբ վարչական իրավախախտման վարույթները գտնվում են քննության ընթացքում։

Ցուցադրել ավելի
Back to top button