Վերլուծական

Որո՞նք են Սաուդյան Արաբիա-Իրան առճակատման պատճառները

Որո՞նք են Սաուդյան Արաբիա-Իրան առճակատման պատճառները, նպատակները, հնարավոր հետևանքները: Այս հարցերի պատասխաններն է «Ռադիոլուրը» փորձել ստանալ՝ զրուցելով փորձագետների եւ քաղաքագետների հետ:

Չնայած, իրարից տարբեր կարծքիների մեկ հարցում փորձագիտական շրջանակները համակարծիք են՝ կրոնադավանական պայքարից բացի, թուլացվում է տարածաշրջանում Իրանի աճող ազդեցությունը:

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը հեղինակավոր The Wall Street Journal-ի հետ զրույցում խոսեց Իրանի նկատմամբ պատերազմի սկսման հնարավոր հավանակության մասին՝ կոչ անելով միջազգային հանրությանը հավելյալ տնտեսական և քաղաքական ճնշում գործադրել, իսկ եթե, ըստ 32 ամյա գահաժառանգի, եթե փորձերը ձախողվեն՝ «10-15 տարի անց Իրանի հետ պատերազմի մեջ կլինենք»՝ մեջբերման ավարտը:

Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը մեզ հետ զրույցում Սաուդյան Արաբիայից հնչող սպառնալիքները համարում է անհեռատես եւ անիրական՝ շեշտելով, որ պատերազմ չի լինի, իսկ այս ամենը մեկ նպատակ է հետապնդում ՝ խորացնել Արեւմուտքում իրանաֆոբիան:

«Կա սկզբունքային մոտեցումների զգալի տարբերություն: Իրանը միշտ էլ դեմ է  եղել տարածաշրջանում գերտերութունների, այս դեպքում ԱՄՆ հեգեմոնական ներկայությանը, որի կողմ են Սաուդյան Արաբիան եւ Թուրքիան: Կա նաեւ Իսրայելի գործոնը: Իրանը 40 տարուց ի վեր ակտիվ պաշտպանում է պաղեստինյան դատը, եւ Իսրայելն էլ այս հարցում պաշտպանում է եւ նվաստացնում է Իրանին»:

Համադրելով ԱՄՆ-ից  եւ Սաուդյան Արաբիայից հնչող հակաիրանական տեսակետները՝ հարկ է անդարադառնալ Նահանգների քաղաքագիտական եւ փորձագիտական շրջանակներում շրջանառվող  տեսակետներին: Ըստ դրանց՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում վերջին ամսվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները մատնանշում են, որ ԱՄՆ պաշտպանական եւ արտաքին քաղաքական բարձր պաշտոններում առաջադրված եւ նշանակաված գործիչները կողմ են Իրանի դեմ ավելի կոշտ քաղաքականությանը, ընդհուպ մինչև Իրանի դեմ պատերազմը:

Այս փուլում ի՞նչ ճանապարհային քարտեզ է գծում ԱՄՆ Իրանի համար՝ այսպես ասած՝ օգտագործելով տարածաշրջանի երկրներին: Իրանագետ Գոհար Իսկանդարյանը արձանագրում է՝

«Թրամփը համակողմանի ճնշում է իրականցանում Իրանի նկատմամբ: Բացի այն, որ նա սպառնում է, որ միակողմանի դուրս կգա միջուկային ծրագրից, նաեւ հորդորում է իր դաշնակիցներից տնտեսական պատժամիջոցները խստացնել»:  

Գոհար Իսկանդարյանը փաստում է, որ Իրանն այսօր բոլոր խողովակներով դիմագրավում է արտաքին ճնշումներին, բայց երկրի տնտեսությունը չի կարողանում կայունության դիքերից արձագանքել սպառնալիքներին:

«Իրանական արժույթը անկում է ապրում: Իրանական տնտեսությունը ենթարկվում է ցնցումների, այս բոլոր զարգացումների արդյունքում»:

Փորձագետները կարծում են, որ այսօր ԱՄՆ- ը փորձում է Իրանի դեմ տնտեսական ճնշումներ իրականացնել, փորձելով դրանով Իրանին զրկել Լիբանանում եւ Պաղեստինում դաշնակիցներից։

Ցուցադրել ավելի
Back to top button