Հայաստանը 107-րդն է կոռուպցիայի ընկալման վարկանիշում


հրապարակված՝ 11.52
լրացված՝ 16.39
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կազմակերպությունը հրապարակել է 2017 թվականի Կոռուպցիայի ընկալման համաթիվը։ Հետազոտական թիմը գնահատել է 180 երկրի՝ այդ թվում Հայաստանի իրավիճակը։
Ըստ զեկույցի՝ մեր երկիրը 180 երկրների շարքում 107-րդն է: Թեև հորիզոնականը 2-ով բարելավվել է, բայց կոռուպցիոն իրավիճակը երկրում առանձնապես չի փոխվել:
Ամենակոռումպացված երկրների շարքում են Սոմալին, Սիրիան , Հարավային Սուդանը նույնիսկ՝ Ռուսաստանը: Նրանց համեմատությամբ Հայաստանն ավելի բարվոք վիճակում է.
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, ներկայացնելով 2017թ.-ի կոռուպցիայի ընկալման համաթվի արդյուքները, նշեց, որ Հայաստանը 180 երկրների շարքում 107-րդն է:
Հոկտանյանն ասոմ է, որ թեև նախորդ տարիների համեմատ Հայաստանն իր դիրքը բարելավել է 2 հորիզոնականով, բայց սա ամենևին չի նշանակում, որ մեր երկիրը հաղթահարել է կոռուպցիան կամ դրա դեմ պայքարի ճանապարհին է:
Փորձագետն ասում է, որ աշխարհում շատ կոոռումպացված են համարվում այն երկրները, որտեղ կոռուպցիան համակարգային է, խանգարում է տնտեսության զարգացմանը: Երբեմն լինում են դեպքեր, երբ տնտեսական համակարգի ընտրությունն է հանգեցնում կոռուպցիայի:
Արդադատություն նախարար Դավիթ Հարությանյանն էլ զարմանում է, որ հաչախ հնչում են գնահատականներ, թե կոոռուպցիայի դեմ պայքարի արդյունքները չեն երևում:
«Կոռուպցիայի դեմ պայքարն այնպիսի պայքար չէ, որ մեկ ամսվա ընթացքում արդյունքները երևան, համակարգային վեց հիմնական ծրագրեր են իրականացվել այս ոլորտում:
Վարուժան Հոկտանյանն էլ հիշեցնում է, որ Հայաստանում հակակոոռուպցիոն 3 ռազմավարություն է մշակվել ու գործել ու դրանք առանձնապես արդյունավետ չեն եղել: Որոշակի հույսեր նա կապում է ստեղծվելիք նոր կառույցի հոտ: Ապրիլի 10-ից Հայաստանը կունենա հակակոռուպցիոն նոր կառույց: