Հասարակություն

PhotoPodium.com. լուսանկարչական նախագիծ՝ Երեւանում

PhotoPodium.com կայքը Երևանում ներկայացնում է իր 10-ամյակին նվիրված հոբելյանական «PHOTOPODIUM.COM-մենք 10 տարեկան ենք» լուսանկարչական նախագիծը:

Դրա շրջանակում Երևանում այսօր բացվել է  Մոսկվա-Թբիլիսի-Երևան շարժական լուսանկարչական ցուցահանդեսը: Ֆոտոպոդիումի մասնակիցներից յուրաքանչյուրը մեկական աշխատանք է ներկայացնում: Դրանք շուրջ 80-ն են:

 

Եթե լուսանկարիչներն ունենային իրենց թանգարանը Երևանում, այսօրվա «PHOTOPODIUM.COM – մենք 10 տարեկան ենք» լուսանկարչական նախագծի միջազգային ցուցահանդեսը կբացվեր հենց այդտեղ: Բայց քանի որ լուսանկարչության թանգարան չկա, նման ցուցահանդեսների համար նաև  վայր գտնելն է խնդիր դառնում: Իսկապես արժեքավոր բազմաթիվ լուսանկարներ  այսօր  ժամանակավորապես հանգրվանել են  պատմության թանգարանում: Հասարակությունը պետք է դրանց ծանոթանա ինչպես ժամանակավոր, այնպես էլ մշտական ցուցադրությունների միջոցով, նկատում է «photopodium.com» լուսանկարչական կայքի հայաստանյան ներկայացուցիչ, լուսանկարիչ Արմեն Ենգոյանը: Ի վերջո լուսանկարչությունն էլ է արվեստ և բավականին լուրջ, ասում է:

Այսպիսով՝ իսկապես արժեքավոր նմուշները մեկ վայրում ի մի բերելու լուսանկարիչների  խնդրանքը տարիներ  շարունակ արձագանք չի ստանում: «Հայ լուսանկարիչներ» գրքի հեղինակ, լուսանկարիչ Վահան Քոչարը մեկ անգամ չէ, որ դիմել է պատկան մարմիններին:

Թե ինչ ընթացք է ստացել քաղաքապետի այս խոստումը,  հետաքրքրվեցինք հենց քաղաքապետարանից: Այստեղից մեզ հայտնեցին, որ լուսանկարչական թանգարան բացելու ծրագիրն արդեն քննարկման փուլում է: Ի դեպ՝ լուսանկարիչները բացի քաղաքապետից դիմել են նաև մշակույթի նախարարություն:

Մշակույթի նախարարությունից էլ «Ռադիոլուրի» վստահեցրին, որ թանգարանի հիմնադրումն օրակարգում է: Այլ մեկնաբանություններ չտվեցին, թեև լուսանկարիչները մեկ վերապահում ունեն. կարծում են, որ սխալ է լուսանկարչական թանգարանը ինչ որ մեկի անունով կոչելը: Որպեսզի ոչ ոք չնեղանա, այն պետք է անվանական չլինի: Պարզապես կոչվի լուսանկարչական թանգարան:

Back to top button