Սպորտ

Տիգրան Պետրոսյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ

Մոսկվայում մեկնարկած «Աէրոֆլոտ օփեն» շախմատային փառատոնի գլխավոր A մրցաշարում գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ եւ երկու տուրից հետո զբաղեցնում է 6-րդ տեղը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներն ունեն հետեւյալ արդյունքները. Արման Միքայելյան՝ 1.5 միավոր (22-րդ տեղ), Գաբրիել Սարգսյան, Հայկ Մարտիրոսյան, Մանուել Պետրոսյան, Արամ Հակոբյան՝ 1-ական (32, 42, 49, 64), Շանթ Սարգսյան՝ (92):

Երրորդ տուրում Հակոբյանն ու Մարտիրոսյանը կխաղան միմյանց հետ:

 

Լուսանկարը՝ Տիգրան Պետրոսյանի անձնական արխիվից

Back to top button