ԿարևորՔաղաքական

«Ծառուկյան» խմբակցության անդամները պնդում են ԸO փոփոխելու անհրաժեշտության մասին

ԱԺ-ից ՍԴ տեղափոխվող Հրայր Թովմասյանը դեռ խորհրդարանում է, բայց արդեն պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի առոթին չէ:  

Այդ աթոռին այժմ հավակնում է նախկին գլխավոր դատխազ, այժմ պատգամավոր Գեւորգ Կոստանյանը: Նրա թեկնածությունն է առաջադրել Հանրապետականը ազատվող տեղի համար: Այսօր, սակայն, պետաիրավական հարցերի հանձնաժողովում բոլորովին այլ հարցեր են քննարկվել:

 

 

Փոխզիջո՞ւմ, թե վերջնագիր՝ ինչ է եղել 2016-ին երեք 4-ի ձեւաչափով ԸՕ-ի շուրջ բանակցությունների ժամանակ: Հարցն այսօր հայտնվել է քաղաքական օրակարգում: Գրոհում է «Ծառուկյան» դաշինքը, պաշտպանվում Հանրապետականն ի դեմս Նաիրա Զոհրաբյանի եւ Արփինե Հովհաննսյանի:

«Ծառուկյան» դաշինը խորհրդարան է բերել ԸՕ-ում փոփոխություններ կատարելու նախագիծ եւ ցանկանում է, որ այն հայտնվի հաջորդ շաբաթվա լիագումար նիստերի օրակարգում: Գործող վարկանիշային կամ այլ կերպ ասած՝ ռեյտինգային ընտրակարագի համեմատ արդեն երանությամբ են հիշում նախկինում քննադատվող մեծամասնական ընտրակարգը, որով խորհրդարանում սովորաբար հայտնվում էին թաղային հեղինակությունները: Ասում են՝ վարկանիշային ընտրակարգը ցավոտ այս հարցը չլուծեց:

Վարկանիշային ընտրակարգին դեմ դուրս եկած «Ծառուկյան» 31 հոգանոց խմբակցությունան ուղիղ կեսը խորհրդարան է անցել հենց այդ ընտրակարգով: Մինչդեռ Հանրապետական խմբակցության մեծամասնությունը՝  կուսակցական ցուցակներով են պատգամավոր դարձել: Այսօրվա խորհրդարան ռեյտինգայինով անցածներից միակ կին պատգամավորը «Ելք»-ից Մանե Թանդիլյանն է: Բայց նաեւ այս քաղաքական միավորն է դժգոհում գործող ընտրակարգից եւ փոփոխությունների հարցում միանում ընդդիմադիր գործընկերներին: Փաստացի ստացվում է այնպես, որ այսօրվա խորհրդարանում ձեւավորվել է բոլորովին նոր՝ «կոնսենսուս – 1» տարբերակը, ասում է «Ելք»-ից  Էդմոն Մարուքյանը:

Հանրապետականներն այս փուլում պատրաստ չեն  գնալու փոխզիջման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների փոփոխության: Կարծում են՝  ԸՕ-ը փոխելու «Ծառուկյան» խմբակցության ցանկությունն առաջացել է ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքների դժգոհությունից: Այս դեպքում կրկին խաչվեցին Արփինե Հովհաննիսյանի եւ Նաիրա Զոհրաբյանի կարծիքները:

Հանրապետական խմբակցության անդամները նախագծի հեղինակներին առաջարկեցին հետ վերցնել այն, սակայն «Ծառուկյան» խմբակցության անդամները պնդում էին ԸՕ-ը փոփոխելու անհրաժեշտությունը: Քվեարկության անդրյունքներով պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց ներկյացված նախագծին: Մինչ այդ փաստաթղթին բացասական եզրակացություն արդեն տվել էր նաեւ կառավարությունը:

Back to top button