ԿարևորՔաղաքական

Լիբանանի նախագահը հարգանքի տուրք մատուցեց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այով Հայաստան ժամանած  Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր։

Լիբանանի Հանրապետության նախագահը ծաղկեպսակ դրեց հուշարձանին, ապա պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարհեցին Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը:

Լիբանանից ժամանած պատվիրակությունը իր երկրի առաջնորդի հետ այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ներկայացվել է 20-րդ դարի առաջին ցեղասպանության պատմության մանրամասները։

Թանգարան կատարած այցից հետո հյուրերը եղան նաև Հիշողության պուրակում, որտեղ Լիբանանի Հանրապետության նախագահը  տնկեց անվանական եղևնի։

Կարդացեք նաև
Close
Back to top button