Հասարակություն

Սաստիկ սառնամանիքները կշրջանցեն Հայաստանը․ Սուրենյան

Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում փետրվարի 22-ից սկսած սաստիկ սառնամանիքներ են կանխատեսվում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Նա տեղեկացրել է, որ արկտիկական ցուրտ օդային հոսանքները արևմտյան Սիբիրից ներխուժում են Ռուսաստանի եվրոպական մաս, իսկ այստեղից դեպի Եվրոպա` հասնելով մինչև Իսպանիա և Պորտուգալիա։ Ըստ կանխատեսումների` Եվրոպայի առանձին հատվածներում օդի ջերմաստիճանը կհասնի -25․․․-30 աստիճանի, որը կպահպանվի բավականին տևական ժամանակ։

«Հայաստանը այս անգամ նույնպես դուրս է մնում ցուրտ օդային հոսանքների ներխուժման գոտուց, մեզ մոտ ճիշտ հակառակ երևույթն է տեղի ունենում, հարավ-արևմուտքից ակտիվանում են արևադարձային տաք օդային հոսանքները, ինչի արդյունքում մինչև փետրվարի 25-ը օդի ջերմաստիճանը երեկվա համեմատ աստիճանաբար բարձրանալու է 5-6 աստիճանով», նշել է Գագիկ Սուրենյանը:
Back to top button