Քաղաքական

Արտգործնախարար Նալբանդյանը Բրյուսելում կհանդիպի Ֆեդերիկա Մոգերինիի հետ

Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-ին աշխատանքային այց կկատարի Բրյուսել։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Այցելության շրջանակներում նախարար Նալբանդյանը ելույթ կունենա Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լիագումար նիստին։

Բրյուսելում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպում կունենա Եվրոպական Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։

Back to top button