Միջազգային

Սիրայում ռուս վարձկանների շուրջ առաջացած սկանդալը նոր թափ է ստանում


Սիրայում ռուս վարձկանների շուրջ շաբաթներ առաջ սկիզբ առած սկանդալը նոր թափ է ստանում: Փետրվարի 7-ին Միացյալ նահանգների գլխավորած կոալիցիան հարվածներ էր հասցրել Դեր Զորի տարածքում կառավարամետ ուժերին, ինչից հետո արևմտյան աղբյուրները սկսեցին տեղեկություններ հրապարակել տասնյակ, անգամ հարյուրավոր ռուս վարձկանների զոհվելու մասին:

Մոսկվան պաշտոնապես չի հաստատում ռուսաստանցիների մահվան փաստը. Կրեմլը նախ լուրերը հերքել, այժմ էլ նշում է, որ պատասխանները կտրվեն հետաքննությունից հետո միայն: Սիրիայում կռվում են վարձկաններ աշխարհի տարբեր երկներից, ինչու է քննադատության թիրախում հայտնվել հենց Ռուսաստանը:

«Ռադիոլուր»- ը  թեմայի վերաբերյալ զրուցել է «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանի հետ:

Հատված «Ռադիոլուր»-ի 18.00-ի եթերից

Back to top button