Տնտեսական
Ելակի դրախտ տուֆի քաղաքում

Հայաստանի Հյուսիսի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Արթիկը, Վարդագույն տուֆի քաղաքից շուտով կդառնա կարմիր ելակի քաղաք։ «Green Food» ընկերությունը նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ Արթիկում 3 հեկտար ջերմոցներ է հիմնել։
Մոտ 3 մլն դոլարի ներդրում են կատարել ու ռիսկերը հաշվարկել, 1 հեկտարից 5 անգամ ավել շահույթ կստանան կարտոֆիլի ու ցորենի համեմատությամբ, առաջիկայում էլ պլաններ կան ջերմոցի տարածքը եռապատկել՝ աշխատատեղերն ավելացնել։