Հասարակություն

Շարժում 88․ Գրիշա Հայրապետյան

Լուսինե Ավանեսյան
Ռադիոլուր- Ստեփանակերտ

Արցախյան շարժումը ընդհատակից դուրս եկավ 1988 թվականի փետրվարին, սակայն մինչ այդ էլ տարբեր շրջաններում իրադարձություններ էին տեղի ունենում, որ կանխանշում էին ապագան: Հադրությում երիտասարդները սկսեցին համախմբվել 80-ականների կեսերին, երբ Հադրութ եկավ երիտասրադ գիտնական Արթուր Մկրտչյանը, ով հետագայում անկախ Լեռնային Ղարաբաղի հանրապետության առաջին ղեկավարը դարձավ:

Արթուրն այն լույս էր, որի շուրջ հավաքվում էին  Արցախի ճակատագրով մտահոգները, թե’ Հադրութում, թե’ Հադրութ եկող:  Ընդհատակի ինն հոգանոց խմբից Գրիշա Հայրապետյանը առաջին ըմբոստության դեպքն է հիշում, որ տեղի ունեցավ 1986 թվականին:

Հադրութցիները դիմել էին Բաքու, ապա Մոսկվա`խնդրելով ադրբեջանական հեռուստատեսության փոխարեն շրջանի տարածքում հայկականը հեռարձակել, ու, բնականաբար մերժվել էին: Բայց դա  երիտասարդներին թեւաթափ չէր արել. որոշել էին գործել ինքնուրույն:  Միացումի առաջին քայլը տապալվեց, բայց երկու տարի անց Շարժումը պոռթկաց ամենուր եւ այսօր Հադրութը խոսում, լսում ու շնչում է հայերեն:

Back to top button