Սպորտ

Յուլիա Վոդոպյանովան պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Յուլիա Վոդոպյանովան Մոսկվայում կայացած վարկանիշային մրցաշարում 2018 թ. Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել:

Վոդոպյանովան զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը: Մրցաշարին մասնակցել է 56 մարզիկ: Այս մասին ՀԱՕԿ լրատվականին հայտնեց Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գառնիկ Սարոյանը:

Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերը կկայանան հոկտեմբերի 6-18-ը:

Back to top button