ԿարևորՀասարակություն

«Նվիրիր կյանք»-ը շուրջ 600 երեխայի կյանք է փրկել


«Նվիրի կյանք» բարեգործական հիմնադրամը նախօրեին իրականություն դարձրեց օնկոլոգիական և հեմոտոլոգիական հիվանդություններով տառապող երեխաների երազանքը՝ կատարել զուգերգ նախընտրելի երգիչների հետ:

Համերգին մասնակցել է նաեւ իմ գործընկեր Հասմիկ Մարտիրոսյանը՝ տպավորված եւ հուզված վերադառնալով համերգից, իր հետ բերելով երեխաների ուղերձը՝ քաղցկեղը կամ արյան տարբեր հիվանդությունները դեռեւս մահվան դատավճիռ չեն:

Պետք է պայքարել, եւ հուսախաբ չլինել:

Նախօրեին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի բեմը էլ ավելի գունեղ էր եւ լուսավոր: Այն վերածվել էր երազանքների իրականացման մի հարթակի, որտեղ հիվանդասենյակի սառը պատերը փոխարինվել էին գույնզգույն գույներով լայն հարթակի, սպիտակ համազգեստավոր բժիկների ընկերակցությունը՝ շոու բիզնեսի ներկայացուցիչների, տխուր ու թախծոտ աչքերով ծնողներինը՝ ուրախ եւ կյանքի դժվարությունները հաղթահարողի։ 10-ամյան Օնիկին 6 տարեկանում ախտորոշել են սուր լեյկոզ:

Օնիկի մայրը՝ Լիանան, արցունքոտված աչքերով դահլիճից հետեւում էր, թե օրեր առաջ հիվանդասենյակի եւ դեղերի օդը շնչող երեխան այսօր ինչպես է բեմում երգիչ Արամեի հետ կատարում իր նախընտրելի՝ «Նամակ զինվորին» երգը: Հպարտություն եւ ապրելու ցանկություն եմ զգում՝ ասում է Լիանան: Իսկ երբ խնդրեցի պատմել երեխայի հիվանդության մասին,զգուշավորություն ցուցաբերելով հայտնեցի՝ եկեք երեխայի մոտ չխոսենք։ Ոչ՝ ասեց, կարիք չկա, Օնիկն ամեն ինչ գիտի:

8 տարեկան Հայկը նույնպես հաղթահարում է հիվանդությունը, կրկին արյան լեյկոզը: Հասմիկը՝ Հայկի մայրը, հետեւելով տղայի բեմական ակտիվությանը եւ կուլիսներում նրա չարաճճի պահվածքին, ուրախ- ուրախ ասում է՝ գիտեք, օրեր են լինում, որ նա ընդհանրապես չի քայլում, այդ պատճառով նրան չեմ սաստում, թող վազվզի:

Ի դեպ, Հայկը որոշել է, իր իսկ բառերն եմ փոխանցում, միլիարդատեր դառնալ, որ բոլորին կարողանա ու հասցնի օգնել, եւ լրացնում՝ ֆուտբոլ չեմ սիրում, ոչ Բարսա եմ, ոչ էլ Ռեալ: Ես միրգ ու բանջարեղ են սիրում, դրանք օգտակար են՝ ասում է:

Իսկ 10-ն ամյա Արեւ Արփինեն, հազվագյուտ հիվանդությամբ է տառապում, անգամ անունն է դժվար արտասանվում, բլեկվելդ-Դայմոնդի անեմիա: Հայրը՝ Ղուկասը, պատմում է, որ տարիներ շարունակ հիվանդանոցներից հիվանդանոց են գնում, բժիշկից բժշկի դիմում, ու ամենօրյա չարչարանքը հաղթահարելով այսօր բեմ են բարձրացել: Արփինեն մեկ երազանք ունի։ Ցանկանում է երկար վարսեր ունենալ, եւ մենք պայմանավորվել ենք, որ միասին երկար մազերով սելֆի ենք անելու:

Արփինեն կատարեց «Նվիրի կյանք» հիմնադրամի հիմնը, որի հեղինակն է բարեգործական հիմնադրամի հոգաբարձունների խորհրդի նախագահ Ռիտա Սարգսյանը: Առաջին տիկինը ունկնդրելով երեխանների կատարումները։ եւս մեկ անգամ ներկայացնելով հիմնադրամի առաքելությունը, նշեց, որ «Նվիրիր կյանքը» հիմնադրվել է 2009 թ., նպատակն անփոփոխ է ՝ օգնություն ցուցաբերել օնկոլոգիական, հեմոտոլոգիական և այլ ծանր հիվանդություններով տառապող երեխաներին:

Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը երեխաների բուժման համար նույնպես կարեւորում է հասարակության ուշադրությունը եւ հոգածությունը: Ժպիտը, երգը, պարը, բուժում է՝ ասում է բժիշկը։ Խոսելով վերջին երկու տարվա ընթացքում մեր երկրում բուժման արդյունավետության մասին՝ փաստում է, որ արյունաբանական կենտրոնում ստեղծված են բավարար պայմաններ բուժման արդյունավետության համար։ Այն կազմում է 80-90 տոկոս: Միայն «Նվիրիր կյանք» հիմնադրամի միջոցներով առողջացել է շուրջ 600 երեխա:

Back to top button