ԿարևորՔաղաքական

Ցեղասպանության ճանաչումից մինչեւ Ադրբեջանին զենք վաճառելու թեման. հայ պատվիրակներն ամփոփում են Իսրայել այցը

Ազգային ժողովի Հայաստան-Իսրայել պատգամավորական խմբի անդամները Իսրայելում էին ճիշտ այն օրերին, երբ  այդ երկրի խորհրդարանը քննարկում էր Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը:

Համընկնումն, ըստ  հայ պատվիրակների,  պատահական էր, իսկ նախագծի մերժումը՝ կանխատեսելի. Իսրայելի ներքաղաքական լարված իրավիճակում հարցը քննարկվում էր իշխանություն-ընդդիմություն հակամարտության համատեքստում:

ԱԺ պատգամավորներն  Իսրայելում  տարբեր հանդիպումներ են ունեցել,  քննարկվել  են ծանր թեմաներ՝ Ադրբեջանին զենք վաճառելուց մինչև Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հարց:

Այն իրավիճակը, որում Իսրայելի խորհրդարանը քվեարկեց Հայոց ցեղասպանությանը վերաբերող նախագիծը,  հայ պատգամավորների կարծիքով՝  նպաստավոր չէր. հարցը ներքաղաքական  հակասությունների  տիրույթում էր,  և  Իսրայելի ընդդիմությունն այն  դիտարկում էր որպես  միջոց՝  իշխանության հետ առճակատումը խորացնելու համար:  Կարծիքը  Հայաստան- Իսրայել բարեկամական  խմբի ղեկավար, ՀՀԿ խմաբկցության պատգամավոր Գագիկ Մինասյանինն է:

Հայոց ցեղասպանության ճանաչման մասին նախագիծը,  որ ներկայացրել էր «Յեշ Աթիդ» ընդդիամդիր կուսկացության  խորհրդարանական խմբակցության ղեկավար Յաիր Լապիդը,  Քնեսեթում  41 դեմ և  28 կողմ ձայն էր ստացել: Սա քվեարկության սպասելի արդյունք էր՝ ասում են հայ պատվիարկները: «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը Քնեսեթի 28 պատգամավորի կողմ քվեարկելն արդեն իսկ ձեռքբերում  համարում, իսկ  պատվիարկության անդամներից  Գևորգ Գորգիսյանը լրացնում է:


Հայ պատվիրակները կարծում են, որ նախագծի մերժումը Ցեղասպանության միջազգային ճանաչմանը չի վնասի, արգելք չի դառնա  առաջիկայում ավելի նպաստավոր պայմաններում հարցը Քնեսեթի քննարկամնը կրկին ներկայացնելու:

Ցեղասպանության ճանաչման խնդիրը հայ-իսրայելական շփումների միակ թեմա չի եղել: Շոշափվել է նաև Ադրբեջանին զենք վաճառելու թեման:

«Բարձրացրինք նաև Իսրայելի կողմից Ադրբեջանին հարձակողական զենք մատակարարելու խնդիրը: Մենք ասացինք, որ մեզ համար անհասկանալի է, որ Իսրայելը զենք է մատակարարում մի տոտալիտար երկրի, որի ղեկավարն իր վերջին հայտարարություններով հավասարվեց նացիստական Գերմանիայի առաջնորդներին: Իրենց պատասխանն այն էր, որ զենքի առևտուր անում են աշխարհի շատ երկրների հետ»:

Վահե Էնֆիաջյանը կարծում է, որ հաջողվել է Ադրբեջանին զենք վաճառելու հարցն առնվազն օրակարգային դարձնել, իսկ դաշնակցական Աղվան Վարդանյանը ենթադրում էէ, որ   մեսիջների փոխանակումը իսարյելական կողմին առնվազն մտածելու տեղիք էլ տվել : Իր մեսիջը եղել է համեմատության օրինակով:

«Ասում էի` Հոլոքոստի թանգարանում ցույց եք տալիս, թե նացիզմը դեռ 1933 թվականից ինչպես էր ատելություն սերմանում հրեաների նկատմամբ` դասագրքերով, մամուլով, բոլոր հնարավոր միջոցներով: Բառացիորեն նույնը կատարվում է Ադրբեջանում` նույն դասագրքերով, նույն քարոզչությամբ, նույն պետական մակարդակով հայատյատություն, թշնամանք, և դուք զենք եք մատակարարում հարձակվողական մի երկրի, որը նույնական է ձեզ պատուհասած ողբերգության երկրի հետ»:

Հանդիպումների ժամանակ իսրայելական կողմը փորձել է նաև ճշտել, թե Հայաստանն ինչպես է պատրաստվում համագործակցել Իսրայելի հետ՝ միաժամանակ ունենալով ջերմ  հարաբերություններ Իրանի հետ: Հայկական կողմը վստահեցրել է, որ համագործակցությունը երրորդ կողմին ուղղված չէ: Մեկ անհարթ հարց էլ եղել է  Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք հռչակելու նախաձեռնությանը  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի դեմ  քվեարկությունը:

«Հայկական կողմը շեշտել է, թե հարցը պետք է լուծվի բանակցությունների ճանապարհով՝ հետագա լարվածություններից  խուսափելու համար»:

4 օրվա մեջ 15 հանդիպումների ժամանակ միայն ծանր հարցեր չեն քննարվել: Հայ-իսրայելական շփումների ընթացքում  նախնական համաձայնություն է ձեռք բերվել Քնեսեթի նախագահի՝ Հայաստան ժամանելու  վերաբերյալ, նաև որոշակիացվել է մոտ ապագայում հայ-իսրայելական բիզնես ֆորումի անցկացման  հեռանկարը:

Back to top button