Հասարակություն

Տավուշի սահմանամերձ գյուղերի խնդիրներն առաջնահերթ ուշադրության կենտրոնում են. ՄԻՊ

ՀՀ Տավուշի սահմանամերձ գյուղեր Մարդու իրավունքների պաշտպանի այցերի հիման վրա լուծվում են նաև բնակիչների բարձրացրած խնդիրները: Այս մասին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

Մասնավորապես, Պաշտպանի աջակցությամբ Ոսկեպար համայնքի բնակչի՝ զինված ուժերում ծառայող որդին ենթարկվել է քթի միջնապատի անվճար վիրահատության, իսկ մյուս որդուն տրամադրվել է ուսման վարձի լրացուցիչ զեղչ:

Լուծվել է նաև ՀԽՍՀ խնայբանկում Բաղանիսի բնակչի ներդրած ավանդի փոխհատուցման հարցը:

Back to top button