Մշակույթ
Պենդերեցկու «հայաստանյան օրերն»այսօր կշարունակվեն Կոմիտասի թանգարան-ինստիտուտում


Փետրվարի 16-ին, ժամը 19:00-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտը կհյուրընկալի աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկուն և տիկնոջը՝ Էլժբիետա Պենդերեցկային: Անվանի երաժիշտը Հայաստանում է ծննդյան 85-ամյակին նվիրված փառատոնի շրջանակներում:
Թանգարանում կկայանա «Պենդերեցկու օրերը Հայաստանում» փառատոնի չորրորդ համերգաշարը՝ Պենդերեցկու գործիքային-կամերային երաժշտության երեկո:
- ԾՐԱԳԻՐ
Սոնատ թիվ 2 ջութակի և դաշնամուրի համար
Մարթա Կովալչուկ- ջութակ
Սոմի Կիմ- դաշնամուր
Լարային կվարտետ թիվ 3 «Չգրված օրագրի էջեր»
«Մեկորե» լարային քառյակ
Վոյցեխ Կոպրովսկի — I ջութակ
Յարոսլավ Նադրզիցկի — II ջութակ
Միխալ Բրիլա — ալտ
Կարոլ Մարիանովսկի — թավջութակ
Համերգի մուտքն ազատ է: