Սպորտ

«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց․ Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

Եվրոպա լիգայի խաղարկության 1/16-րդ եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» 3։0 հաշվով առավելության հասավ շվեդական «Էսթերսունդի» նկատմամբ վճռելով դիմակայության ելքը։

Դառնալով երկու գոլային փոխանցման հեղինակ անգլիական թիմի հաղթանակին նպաստեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։
«Արսենալի» կազմում աչքի ընկան Մոնրեալն ու Օզիլը։ Մեկ անգամ էլ գրանցվեց ինքնագոլ Մխիթարյանի փոխանցումից հետո։

Պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց։

Back to top button