Տնտեսական

«Ելք»-ի առաջարկները կառավարությունը մերժեց


ԱԺ «Ելք»  խմբակցության՝  Հարկային օրենսգրքում  առաջարկվող փոփոխություններն այսօր կառավարությունը մերժել է:

Միայն եկամտային հարկի նոր դրույքաչափերի կիրա­ռու­­­թյան  դեպքում  պետական բյուջեի եկամուտները կնվազեն տարեկան շուրջ 3.8 մլրդ դրամով:

Ավելին, կառավարությունում վստահեցնում են՝ տարածաշրջանում ակցիզային հարկի ամենացածր դրույքաչափը Հայաստանում է:

ԱԺ ընդդիմադիր «Ելք» խմբակցության առաջարկով՝ վաղը խորհրդարանում արտահերթ նիստ է հրավիրվել:  Օրակարգում՝  ընդդիմադիր խմբակցության՝  ՀՕ առաջարկվող փոփոխություններն են:  Մասնավորապես,  թե ինչ է առաջարկում խմբակցությունը, անձամբ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն է ներկայացնում կառավարության նիստում.

«Վրականգնել բենզինի  ու ակցիզային հարկի նախկին դրույքաչափերը՝ 40 հազարի փոխարեն՝ 25 հազար դրամ բենզինի ու  25 հազար դրամի փոխարեն՝ 8330 դրամ սեղմած գազի համար: Եկամտային հարկի դրույքաչափը նույնպես փոխել, մեկ առաջարկ նույնպես՝ 150-300 հազար դրամ և հարկել 26 տոկոսով»:

Գլխավոր ֆինանսիստը հաշվարկել է՝ միայն եկամտային հարկի մասով բյուջեի վրա լրացուցիչ 3,8 մլրդ դրամ բեռ կավելանա: Ակցիզային հարկի հետ կապված էլ դիտարկումներ ունի

«Տարածաշրջանում՝ ամենացածր դրույքը Ուկրաինայում  ակցիզային՝ բենզին մեկ տոննան 125 հազար դրամ, Վրաստանում՝ 95 հազար դրամ, Բելառուսում՝ 85 հազար: Վրաստանում 1 խորանարդ սեղմած գազի գինը՝ 38 հազար դրամ է: Էական բարձր են անգամ ակցիզային հարկի բարձրացված ցուցանիշերից»:

Ֆինանսների նախարարը վստահեցնում է՝ ՀՕ փոփոխության ենթարկելիս համարձակ քայլերի  են գնացել, էականորեն թեթևացրել են տնտեսվարողների բեռը: Տրամաբանությունն է ներկայացնում՝ հարկել սպառո՞ւմը, թե՞ արտադրությունը:

ՀԱԱ նախագահ, տնտեսագետ Վազգեն Սաֆարյանը մտահոգ է՝ բենզինի սպառման ծավալներն են կրճատվում:

Սաֆարյանը վստահեցնում է՝ բենզինի ներմուծողները հակված չեն թանկացնել բենզինը: Կարծում է, որ պետք է աստիճանաբար տանել դեպի  բենզինի գնի նվազեցման: ՀՕ ով պայմանավորված, 20-25 դրամ արդեն թանկացել է բենզինը:

Հարկային նոր օրենսգրքից ընդհանուր առմամբ գոհ է ԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը: Նա  գրված օրենսդրությունից գոհ է, սակայն մտավախություն ունի:

«Ելք»-ի առաջարկները կառավարությունը մերժեց, սակայն առաջիկայում ՀՕ-ում փոփոխությունների ու լրացումների առաջարկների նոր  փաթեթով կրկին խորհրդարան կմտնի:

Back to top button