Հասարակություն

Տեղի կունենա «Ապրելու բանաձև» մատենաշարի 11-րդ հատորի շնորհանդեսը

Փետրվարի 16-ին՝ ժամը 15:00-ին, Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի կունենա ռադիոլրագրող, հրապարակախոս Գոհար Մատիկյանի «Ապրելու բանաձև» մատենաշարի 11-րդ հատորի շնորհանդեսը:

Այն կյանքի է կոչվել ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի ևՀայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:

«Ապրելու բանաձևը» Արցախյան պատերազմում իրենց կյանքը նվիրաբերած հերոսների, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանը պաշտպանելիս զոհված տղաների կյանքի պատմությունն է։

Մատենաշարի 11-րդ հատորը նվիրված է 2016թ. ապրիլյան պատերազմում զոհված արցախցի հերոսներին, ինչպես նաև Արցախի պատերազմում նահատակված Կապանի տարածաշրջանի մարտիկներին։

Միջոցառմանը ներկա կլինեն զոհված հերոսների հարազատներ։

Back to top button