Քաղաքական

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Դանիայի թագուհուն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Դանիայի թագուհի Մարգրեթ Երկրորդին՝ ամուսնու՝ արքայազն Հենրիկի մահվան կապակցությամբ:

Հանրապետության նախագահը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել թագուհուն և ողջ արքայական ընտանիքին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն:

 

Back to top button