Քաղաքական
ԱԺ-ն փետրվարի 27-ի նիստից հետո կգումարի ևս մեկ արտահերթ նիստ


ՀՀ կառավարությունն Ազգային ժողովի նախագահին առաջարկում է 2018 թվականի փետրվարի 27-ին գումարված ԱԺ հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո գումարել ԱԺ արտահերթ նիստ: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության փետրվարի 15-ի նիստում:
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ արտահերթ նիստում ընդգրկված են ՀՀ նոր Սահմանադրության ապահովումից բխող օրենսդրական նախագծեր: