Հասարակություն

Երեկվա աղջկա ցավը տանեմ. Խանդոյանը՝ Մարինա Խաչատրյանին

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Սասնա ծռերի» 10 անդամի գործով դատական նիստը։

ՊՊԾ գնդի գրավման գործով դատական այսօրվա նիստը կարճ տևեց, քանի որ 6 պաշտպան չէր ներկայացել:

Հիշեցնենք՝ նրանք գործադուլ են անում և պահանջում ՀՀ դատական օրենսգրքից հանել դատավորների կողմից փաստաբաններին 100 հազար դրամով տուգանելու դրույթը:

 

 

ՊՊԾ գունդը  գրաված 10-ը անդամի նիստը նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը նախ  ամբաստանյալներից հետաքրքվեց՝ ի՞նչ դիրքորոշում ունեն իրենց շահերի պաշտպանների բացակայության վերաբերյալ։ Ամբաստանյալներից Էդվարդ Գրիգորյանը ասաց, որ առանց պաշտպանի չի ուզում մասնակցել դատական նիստին: Իսկ մյուսները հանդես եկան քաղաքական  հայտարարությամբ:

Արայիկ Խանդոյանն իր աջակցությունը հայտնեց  նախօրեին Երևանի ավագանու նիստի ժամանակ «Երկիր Ծիրանի» խմբակցության  անդամ Մարինա Խաչատրյանին:

«Երեկվա աղջկա ցավը տանեմ»:

Հանրային պաշտպաններից նիստին  եկել էր միայն Հարություն Բաղդասարյանը:

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն ասաց, որ գործի քննության արդարացի իրավունքն ապահովելու տեսանկյունից դատարանը հնարավորություն ունի  ամբաստանյալներին ապահովել այլ պաշտպաններով:

Դատախազի հայտարարությունից հետո Հարություն Բաղդասարյանը, չնայած դատարանի հորդորին, ծափահարությունների ներքո լքեց նիստերի դահլիճը: Դատավոր Մակյանը հայտարարեց, որ փաստաբանների գործողությունները չեն բխում արդարադատության շահերից:

Դատական նիստը հետաձգվեց մինչեւ փետրվարի 21-ը։

Back to top button