

Իսրայելի Քնեսեթում այսօր քննարկվել է Հայոց ցեղասպանության օրը նշելու մասին օրինագիծը: 41 դեմ և 28 կողմ ձայների հարաբերակցությամբ հրեա պատգամավորները չեն ընդունել այն, հայտնում է Ջեռուսալեմ փոսթը:
Օրինագիծն առաջին անգամ էր դրվել Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսեթի լիագումար նիստի քննարկմանը։ Հեղինակն այս անգամ 11 պատգամավոր ունեցող «Յեշ Աթիդ» («Կա ապագա») կուսակցությունն է։