ԿարևորՀասարակություն

Ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստի ժամանակ

լրացված 18.01

Ապատակներ, գոռոցներ մազ քաշոցի: Սա հայկական մարտաֆիլմից հատված չէ, այլ այն ամենն, ինչ այսօր տեղի ունեցավ Երևանի ավագանու նիստում: Բայց նախ ամեն ինչ հերթով:

Ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները դահլիճ  էին  բերել Նուբարաշենի կոյուղաջրերը՝ տարաների մեջ լցրած:  Բացված շշերից գարշահոտություն էր տարածվել, ու խմբակցության անդամները հոգացել էին  նաև այդ մասին: Նրանք  բժշկական դիմակներ էին բաժանել ներկաներին:

Սակայն ոմանք, չդիմանալով այդ գարշահոտությանը, դուրս եկան դահլիճից: Լարվածությունն ավելի մեծացավ, երբ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը փորձեց տարաներից մեկը  մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին։  Նա հասցրեց կոյուղաջուրը  լցնել դահլիճի հատակին:

Նշենք, որ նիստին ներկա  ՀՀԿ-ական տղամարդիկ տեղից վեր թռչելով փորձեցին Մարինա Խաչատրյանին հետ պահել, քաշքշեցին, ձեռքից վերցրին մյուս տարաները՝ հրելով, բղավելով փորձեցին դահլիճից դուրս հանել:

Խաչատրյանը ընդդիմանում էր, հետո սկսվեց ծեծկռտուք նրանց միջեւ: Բոլորը հարվածում էին միմյանց ու հենց այդ պահին ինչպես լինում է՝ Գոռ Վարդանյանի հայտնի ֆիլմերում, հայտնվեց հենց քաղաքապետի օգնական Գոռ Վարդանյանը, ու թևերիրց գրկած բռնի ուժով Մարինա Խաչատրյանին  հանեց դուրս:

Նիստը ընդմիջվեց, հրավիրվեցին հոգեբույժներ, որպեսզի զրուցեն «Երկիր Ծիրանի» խմբացկության  անդամների հետ: Փոխքաղաքապետ Կամո Արեյանն  էլ ասաց, որ ոմանց ցնորամիտ պահվածքի պատճառով մտադիր չեն ավագանու նիստն ընդհատել եւ սառնասրտորեն այն շարունակելու են:

Տարոն Մարգարյանն էլ հայտարարեց, որ այսուհետ Երեւանի քաղաքապետարանի մուտքը եւ անվտանգությունը խստացվելու է, որպեսզի  վտանգավոր իրեր եւ առարկաներ չկարողանան ներս մտցնել:  Իսկ ահա ավագանու անդամ Հասմիկ Սարգսյանին էլ  պարզապես զարմացել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանի սառնասրտությունը, այն թե ինչպես է տանում Երկիր Ծիրանին:

Երկիր Ծիրանին քայլը դատապարտեցին  նաև «ԵԼՔ»  խմբակացություն անդամները, Անահիտ Բախշյանը հայտարեց, որ «Ոչ մի բարի նպատակ ատելության մթնոլորտում չի կարող իրականացվել»: 

Ու մինչ գործընկերները  քննադատում էին Երկիր Ծիրանի պահվածքն  ու տեղի ունեցածը խմբակցություն ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ ավագանու ՀՀԿ անդամների տեղը Նուբարաշենում է, այլ ոչ թե այստեղ:

Իսկ այս միջադեպից հետո ավագանու անդամ Մարտին Վարդազարյանի ինքնազգացողությունը վատացավ  եւ նա տեղափոխվեց Նորք Մարաշ  սրտաբանական հիվանդանոց:  Իսկ Երկիր Ծիրանի անդամնեը նիստը չավարտված լքեցին դահլիճը, չնայած կար քննարկման դեռ 15 հարց:

Back to top button