Հասարակություն

Ովքեր են կործանված ռուսական ինքնաթիռում զոհված հայերը

Նախօրեին Մոսկվայի մարզում ԱՆ-148 ինքնաթիռի աղետից զոհված ուղեւոր Վարսիկ Սեւոյանը հաշվառված է Գեղարքունիքի Զոլաքար համայնքում, սակայն ընտանիքի հետ  երկար տարիներ ապրել է Ռուսաստանի Օրսկ քաղաքում: Ընտանիքով օրերս եղել են Կրասնոդարում՝ ասում է Վարսիկի ամուսնու եղբայրը՝ Իշխան Մարտոյանը:  Դեռևս հայտնի չէ, թե որտեղ կհուղարկավորեն նրան՝ «Ռադիոլուր»-ին հայտնեց  Իշխան Մարտոյանը:

Աղետից զոհվել էր նաեւ մեր մեկ այլ հայրենակից՝ երկրորդ օդաչու Սերգեյ Համբարյանը։ Մեր աղբյուրները նշեցին, որ Համբարյանը հայկական ավիացիայում չի աշխատել։ Ռամենսկի շրջանում ինքնաթիռի կործանումից հետո շարունակվում են որոնողական աշխատանքները: Նախնական տվյալներով՝ կործանման պատճառը շարժիչներից մեկի խափանումն է ու դրան հաջորդած բռնկումը:

«Օդաչուների ազգային միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դմիտրի Ադբաշյանը փոխանցեց՝ թռիչքից առաջ ինքնաթիռը չի պատրաստվել: Վատ եղանակային պայմանների դեպքում ինքնաթիռի թևերի և ամբողջ մասերի վրա կարող է առաջանալ սառույց, իսկ թռիչքից առաջ օդանավերը պետք է անպայման  հատուկ հեղուկով լվացվեն, ասում է:

«Այդ բանը չեն արել, ու ես կասկածում եմ, որ закрылки, прикрылки: Դրանք  հետևի ու առաջի թևերի այն մասերն են, որոնք թռիչքից առաջ դուրս են հանում, հետո թռիչքից հետո օդի մեջ հետ են հավաքում: հետ հավաքելուց ինքնաթիռի բարձման ուժը միանգամից ընկնում է ու քանի որ սառույցի դեմ հեղուկով ինքնաթիռը լվացված չէր, ինքնաթիռը ընկավ»:

Այն հրապարակումները, որ շարժիչները շարքից դուրս են եկել, ըստ Խորհրդային Միության վաստակավոր օդաչու Դմիտրի Ադբաշյանի,  դեռևս ապացուցված չէ, քանի որ  հետևում է հրապարակումներին, որտեղ  ասվում է, որ ընկնելուց հետո շարժիչներն աշխատել են:

Սովորաբար նման աղետներից հետո տվյալ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ զոհվածների հիշատակին հարգանքի տուրք է մատուցվում։ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ այսօր սովորական օր էր։

Մոսկվայից Օրսկ թռչող ինքնաթիռը երեկ Դոմոդեդովո օդանավակայանից թռիչքն իրականացնելուց կարճ ժամանակ անց կորել էր ռադարների տեսադաշտից: Սարատովի ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի անձնակազմի 6 անդամներն ու 65 ուղևորեւրները զոհվել են։

Back to top button