ԿարևորՄիջազգային

Ինքնաթիռի աղետից զոհերի մեջ կա 2 հայ

Լուսանկարը՝ AP Photo / Life.ru

Մոսկվայի մարզում աղետի ենթարկված Ан-148 ինքնաթիռի երկրորդ օդաչուն ազգությամբ հայ է՝ Սերգեյ Ղամբարյանը։

Զոհվածների մեջ եւս մեկ հայ կա՝ Վարսիկ Սեւոյանը։

Ռուսաաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է ՙՍարատովի ավաընկերության ինքնաթիռի 71 զոհված ուղեւորների եւ անձնակազմի անդամների անունները։

Առայժմ քննվում են աղետի հնարավոր բոլոր վարկածները։ life.ru- ն հայտնում է, որ քննիչներն այժմ աշխատում են վթարի վայրում, ինչպես նաեւ Սարատոդում, Օրսկում, Օրենուրգում եւ Մոսկվայի Դոմոդեդովոյի օդանավակայանում։

Մոսկվայից Օրսկ ուղեւորվող Ан-148 ինքնաթիռը ռադարներից կորել էր Դոմոդեդովո օդանավակայանից թռչելուց քիչ անց։ Այն աղետի էր ենթարկվել մերձմոսկովյան Ստեպանոսկոյե գյուղի մոտ։

Back to top button