«Սիսայդ Ստարտափ Սամմիթ». ոչ ֆորմալ հավաքը` ԱՄԷ-ում


Երեք հարյուրից ավելի մասնակիցներ. ստարտափ թիմեր, ծրագրավորողներ, ներդրողներ և մենթորներ Հայաստանից և արտերկրից մեկ տեղում։
Արաբական Միացյալ Էմիրությունների՝ ավելի կոնկրետ Ռաս Ալ-Խայմահ էմիրության մի ամբողջ կղզու ափին նրանք հավաքվել են իրենց գաղափարներով ապագան փոխելու հաստատակամությամբ:
«Սիսայդ Ստարտափ Սամմիթ»-ն է՝ ոչ ֆորմալ հավաքը:
Արդեն երրորդ օրն է հարյուրից ավելի վրաններ կողք կողքի. բոլոր մասնակիցները մեկ տեղում՝ մեկ գաղափարի շուրջ են հավաքված: «Սիսայդ Ստարտափ Սամմիթ» -ն է՝ ոչ ֆորմալ հավաքը: Մինչև փետրվարի 12-ը Ռաս Ալ- Խայմաում գտնվողները մրցակիցներ են՝ պայքարում են հաղթողի կոչման համար:
«Սիսայդ Ստարտափ Սամմիթ»-ի մեկնարկը տրվեց՝ վառվեց մեծ խարույկը՝ ազդարարելով ևս մեկ նորարարական հավաքի պատմության սկիզբը:
«Ռադիոլուր»-ը Երևանից հետևում է հավաքի ընթացքին:
«Սիսայդ Ստարտափ Սամմիթ»-ն ապացույց է, որ «Սևան Ստարտափ Սամմիթ» ամենամյա բիզնես ֆորումն արդեն զուտ հայկական ֆենոմեն չէ։ Ընդլայնելով աշխարհագրությունը՝ հայկական հավաքը դառնում է միջազգային՝ ասում է «Սիսայդ ստարտափ սամմիթ»-ի մեդիա թիմի ղեկավար Հասմիկ Զմոյանը:
Հավաքը մեծ հետաքրքրություն է վայելում Ռաս Ալ-Խայմայում: Գալիս են ճամբարի կողքի շենքերի բնակիչները, հյուրանոցների աշխատակիցներն ու տեղում գրանցվում, դառնում ճամբարի մասնակիցները՝ ասում է ծրագրի հյուրերի ընդունման պատասխանատու Ստեփան Սիմոնյանը:
Հավաքն իր նշանակությամբ այնքան կարևոր է, որ հյուրերի ցանկը գլխավորում են էմիրության առաջին դեմքերը: Ծրագրի պատասխանատուներից Ավագ Սիմոնյանը պատմում է հյուրերի մասին:
Ծրագրի կրթական մասի պատասխանատու Վահե Ավետյանը նախ «բարևներ» է ուղարկում Ռաս Ալ-Խայմահից, հետո պատմում հաջորդ երկու օրերի ծրագրերի մասին: Հագեցած են լինելու, ինչ խոսք, ասում է:
Արաբական Էմիրություններից կազմակերպիչները կուղևորվեն Հնդկաստան՝ Գոա, մարտի 6-11 մասնակցելու «Սիսայդ ստարտափ սամմիթ Գոա» միջոցառմանը: Հետո կուղևորվեն Իսպանիա և Սինգապուր՝ ընդլայնելով հայկական ծագման հավաքի միջազգային սահմանները: