ԿարևորՀասարակություն

Կապ Սփյուռքի եւ հայրենիքի միջեւ. «Ռադիոլուրը» սկսում է արեւմտահայերենով լուրերի հաղորդում

Կապ Սփյուռքի եւ հայրենիքի միջեւ. «Ռադիոլուրը» սկսում է արեւմտահայերենով լուրերի հաղորդում՝ աշխարհով մեկ: Այն, որ պարտադրված եւ նաեւ մեծ ցանկությամբ հայրենիքում հաստատված մեր հայրենակիցները կարիք ունեն արեւմտահայերենով հլրատվության, հստակ է:

Փաստ է նաեւ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն արեւմտահայերենը հայտարարել է վտանգված լեզու։ Հանրային ռադիոն ելնելով վերը նշված անհանգստութուններից՝ ստանձնել է ոսկեղենիկ արեւմտահայերենի պահպանության հանձնառությունը:

Երկուշաբթի օրվանից, ժամը 14-ին Հանրային ռադիոյի եթերում արեւմտահայերենով աշխարհասփյուռ հայությանը կողջունի եւ թարմ տեղեկություններ կհաղորդի «Ռադիոլուրի» մեր գործընկեր Անի Զեյթունցյանը: Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ արեւմտահայերենը վերացման վտանգի առջեւ է կանգնած, ու այս նախաձեռնության իրականացմամբ Հանրային ռադիոն ստանձնում է արևմտահայերենի պահպանման պարտավորությունը:

Շուրջ մեկ օր է, ինչ Հանրային ռադիոյի ֆեյսբուքյան էջը տեղեկատվություն է տարածել արեւմտահայերենով լուրերի հեռարձակման մասին։ Հարյուրավոր օգտատերեր , որը հավանել է շուրջ 600 օգտատեր, մեկնաբանություն գրել 70-ը: Վերջապես  սառույցը կոտրվում է, քիչ-քիչ մեր լեզուն դատարկ մնացած իր տեղն է գտնում մեր երկրում՝ այս գաղափարն է հիմնականում թեւածում մեկնաբանություններում: Երեւանի պետհամալսարանի շրջանավարտ Անին հայրենիք է վերադարձել Լաթաքիայից։

Ասում է, որ Հայաստանում հայապահպանության խնդիր չկա, որին ամեն օր ու վայրկյան բախվում ես հայրեիքեն դուրս: Արեւմտայերենը պետք ունի պահպանման:

Մտահղացման հեղինակը Հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանն է։ Նպատակը Սփյուռքի եւ հայրենիքի միջեւ կապի ամրապնդումն է: Երգեցիկ ու հարուստ արեւմտահայերեն արտասանությամբ «Ռադիոլուրի» լրատվական թողարկումներում տեղ կգտնեն լուրեր՝ ոչ միայն հայրենիքում բնակվող սփյուռքահայերի համար, այլեւ Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների: Լուրերի ընտրության հարցում հաշվի է առնված բոլոր շերտերի նախասիրությունները՝ ասում է Անին:

Անի Զեյթունցյանը կարծում է, որ արեւմտահայերենով հաղորդակցության եւ հակառակը՝ արեւելահայերենով շփման պետք ունի ոսկեղենիկ հայերենով հաղորդակցվող յուրաքանչյուր ոք: Ըստ Անիի, արեւմտահայերենը փայփայելու կարիք կա, եւ այս կարեւոր գործը կտա իր պտուղները, քանի որ լեզվի լրագրողական կիրառությունը նույնպես անկում է ապրում` սփյուռքահայ համայնքներում փակվում են լրատվամիջոցներ՝ կայուն ընթերցողների քանակի նվազման պատճառով:

Եվ, ըստ վիճակագրության, այսօր աշխարհի տարբեր երկրներում բնակվող ավելի քան 9 մլն հայերից արևմտահայերեն է խոսում ընդամենը 2 մլն.-ը, դասական Սփյուռքի երկրներում գործում են 300- ից ավելի (320) ազգային վարժարաններ և կիրակնօրյա դպրոցներ, որոնցում սովորում է շուրջ 150.000 աշակերտ: Փակվել կամ փակման սպառնալիքի տակ են արևմտահայերենով կրթություն իրականացնող բազմաթիվ դպրոցներ:

Back to top button