Քաղաքական

ՀՀԿ նախագահի թեկանծուի հանդիպումը ««Ելք»-ի հետ

Ազգային ժողովում քիչ առաջ մեկնարկել է ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հանդիպումը «Ելք» խմբակցության պատգամավորների հետ: Հանդիպմանը մասնակցում են  խմբակցության բոլոր ինը պատգամավորները:

Ավելի վաղ ԵԼՔ-ի անդամները հայտարարել էին, թե Սարգսյանի հետ հանդիպումը չի փոխելու իրենց դիրքորոշումը և խմբակցությունը դեմ է քվեարկելու նրա թեկնածությանը:

Առաջիկայում սպասվում է նաև Արմեն Սարգսյանի հանդիպումը «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հետ։ Այդ մասին նախօրեին խորհրդարանում հայտարարել էր խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ կոնկրետ օր, սակայն, չմատնանշելով։

Back to top button