Հասարակություն

Սամվել Բաբայանը իրեն հասցեագրված մեղադրանքները չի ընդունում

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվեց Հայաստան «Իգլա» տեղափոխելու եւ փողերի լվացման մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը:

Դատաքննության սկզբում լրացուցիչ ելույթի իրավունք տրվեց ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանին:

«Իգլայի» գործով վերաքննիչ բողոքի ժամանակ ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը նախ խնդրեց  տեղից  նստած խոսել, քանի որ ճնշումը բարձր է, ապա սկսեց ներկայացնել բողոքը: Ասաց, որ   ստեղծված իրավիճակի հիմքում ինքն է կանգնած և Արմեն Պողոսյանն էլ   իր խնդրանքով է փորձել վաճառվող զենք գտնել.

Նա պատմեց, որ ՕՐՕ դաշինքի լոգոտիպը Արմեն Պողոսյանի նախաձեռնությամբ նկարել են «Իգլայի» կողքին, որպեսզի ապացուցեն, որ դա համացանցից բեռնված չէ։ Ժորայի՝ նույն Արմեն Պողոսյանի կինը ՕՐՕ  դաշինքի կողմից պատգամավորի թեկնածու  էր   առաջադրվել Էջմիածնում, ուստի ձեռքի տակ հայտնված առաջին այդ լոգոտիպն էլ փակցրել են «Իգլայի» վրա։ Սանասար Գաբրիելյանը խոսքը  ժամանակ առ ժամանակ ընդհատում էր դատավոր Սևակ Համբարձումյանը:

Սակայն մեղադրող դատախազ Արամ Արամյանը նշեց, որ վերաքննիչ բողոքը չհիմնավորված է և ենթակա է մերժման:

«Իգլան» ձեռք է բերվել Սամվել Բաբայանի ցուցումով և այն բոլորովին էլ բանակին նվիրաբերելու համար չէր»:

Անդրադառնալով փողերի լվացման դրվագին՝ դատախազը նշեց, որ դրանք գողացված թղթադրամներ են եղել:  Այստեղ Սամվել Բաբայանը հայտարարեց, որ ինքը գող չէ ու որևէ մեկին չի  թալանել: Դրանք իր  փողերն են եղել, բազմաթիվ անգամ միջնորդել է հարցաքննել նաև այն մարդուն, ով իրեն  պարտք էր:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 16 ին։  Սամվել Բաբայանը միջնորդեց դատարան հրավիրել և հարցաքննել Ռոբերտ Աղվանյանին, որը ձեռնարկել էր «Իգլա»-ի տեղափոխումը Վրաստանից:

Դատարանը բավարարեց միջնորդությունը։

Back to top button