

Հանրապետության վաստակավոր արտիստ, դերասանուհի Մայրանուշ Գրիգորյանն այսօր նշում է ծննդյան 65-ամյակը: Կենսախինդ Մարոյին, մեր Մարոյին, երբեք տրտնջալուց չեք տեսնի, առանց ժպիտի չեք տեսնի։
Հանդիսատեսը նրան գիտի ֆիլմերից, հեռուստադիտողը՝ հեռուստաթատրոններից եւ հեռուստասերիալներից, ռադիոունկնդիրը՝ ռադիոհաղորդումներից ու ռադիոթատրոնից։ Չորս տասնամյակ առաջ նա ոտք դրեց Ռադիոտուն։
Ինչպես Մարոն հայտնվեց, մնաց ու սիրվեց Ալեք Մանուկյանի այս շենքում։ Մայրանուշ Գրիգորյանը Մայրանուշ Գրիգորյանի մասին.
Հանրային ռադիոյի ողջ կոլեկտիվը շնորհավորում է Մայրանուշ Գրիգորյանին իր գեղեցիկ հոբելյանի առթիվ։