Հասարակություն

Լեզվի պետական տեսչությունը վերածվում է կոմիտեի

Ամենայն հավանականությամբ մարտին Հայաստանը կունենան Լեզվի պետական կոմիտե՝ տեսչության փոխարեն։ Տեսչության պետ Սերգո Երիցյանն այսօր ասել է, որ կոմիտեի գործառույթները տեսչությունից կտրուկ տարբերվելու են:

 

Լեզվի պետական տեսչությունը դառնում է կոմիտե: Անդրադառնալով կառույցի ճակատագրին՝ Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը հայտնում է. եթե մինչև հիմա լեզուն փորձում էինք պաշտպանել վարույթներով և արձանագրություններ կազմելով, ապա կոմիտեի կարգավիճակում կառույցի գործառույթներում կտրուկ փոփոխություններ են սպասվում:

Սերգո Երիցյանը վստահեցրեց, որ այս ընթացքում էլ անգործ չեն նստել. շարունակել են լեզվի պետական տեսչության գործառույթների կիրառումը այնքանով, որքանով դա հնարավոր է: Նա նշեց, որ
վերջին վեց-յոթ ամիսների ընթացքում և՛ Երևանում, և՛ մարզերում փողոցներում տեղադրված վահանակների բազմաթիվ դիտարկումներն են արել։ Բոլոր արձանագրությունները ավելի մեծ արդյունք կունենային, եթե նաև օրենսդրորեն կարգավորվեին՝ նկատում է տեսչության պետը:

Երկար տարիներ բացակայում էր նաև ոչ պակաս կարևոր տերմինաբանական կոմիտեի գործառույթը: Ամիսներ առաջ վարչապետի որոշմամբ վերականգնվեց Հայերենի բարձրագույն խորհուրդը: Եթե ժամանակին այն տեսչության կազմում էր գործում, ապա այսօր այն վարչապետին կից առանձին կառույց է:

«Ռադիոլուրի» հետ զրույցում խորհրդի նախագահ, ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանը նշեց:

Նախկինում գործող տերմինաբանական կոմիտեն ժամանակ առ ժամանակ տեղեկագրեր էր թողարկում, որոնցում ներկայացվում էին կոմիտեի որոշումները: Այս ավանդույթն այժմ վերականգնելու և շարունակելու է Հայերենի բարձրագույն խորհուրդը: Խորհրդի ղեկավարը խոստացավ առաջին տեղեկագիրը լույս ընծայել սեպտեմբերին՝ խորհրդի վերստեղծման մեկամյակին:

Back to top button