ԿարևորՀասարակություն

Ստամբուլի նահանգապետարանը «հակականոնական բան մը չուզեր». Արամ արք. Աթեշյանը՝ «Ռադիոլուր»-ին

տեղադրված 15.20
լրացված 18.05

Այս րոպեներին Ստամբուլի նահանգապետարանում ընթանում է հայոց Համայնքային հիմնադրամների ղեկավարների հանդիպումը թուրքականը իշխանությունների հետ, որի ավարտից հետո պարզ կդառնա Կ.Պոլսո հայոց պատրիարքի ընտրության հարցի շուրջ առաջացած ճգնաժամային իրավիճակը՝ «Ռադիոլուրին» հայտնել է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։

Սրբազանը մեկնաբանել է նաեւ նոր պատրիարքի ընտրության վերաբերյալ Ստամբուլի նահանգապետարանից ստացված դիմումը: «Մեր կանոնների հիման վրա, մեր սահմանադրության վրա հիմնվելով է, որ իրենք նման (տեղապահի ընտրությունն անվավեր ճանաչելու) որոշում են կայացրել: Ինքնագլուխ չեն տվել: Իրենց ըսածը սա է, ձեր Սահմանադրությունը այս կպահանջե, եւ դուք ձեր Սահմանադրությանը հակառակ գործած եք… Խնդրո առարկան Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը չէ։ Իմ տեղը որեւէ մեկ այլ եպիսկոպոս ըլլար, նույն բանը պիտի որոշեին:  Հակականոնական բան մը չեն ուզեր»:

 

Թուրքական իշխանությունները պնդում են, որ պատրիարք Մութաֆյանի առողջական խնդիրները պատրիարքական աթոռը թափուր ճանաչելու պատճառ չեն, հետևաբար՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շարունակում է մնալ պատրիարքական փոխանորդի պաշտոնում, Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի տեղապահի ընտրությունն էլ անվավեր է ճանաչվում։

Back to top button