Քաղաքական

ԱԺ արտահերթ՝ փետրվարի 16-ին

Փետրվարի 16-ին պատգամավորները կրկին կհավաքվեն խորհրդարանում արտահերթ նիստի՝ թանկացումների հարցով:

Ավելի ճիշտ՝ հստակ նպատակը Հարկային օրենսգրքի վերանայումն է: Պահանջը ներկայացրել են ընդդիմադիր խմբակցությունները՝ ստորագրահավաքի տեսքով:

Ինչ է պատասխանում խորհրդարանական ընդդիմությունը եւ ինչ խմորումներ են տեղի ունենում խորհրդարանում:

Խմբակցությունից խմբակցություն եւ պատգամավորից պատգամավոր այսօր խորհրդարանում շրջում էր արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաքի ձեւաթուղթը: Նախաձեռնության հեղինակները «Ելք» խմբակցության պատգամավորներն են: Համարում են, որ թանկացումների դեմ երկու ցույց կազմակերպելուց հետո պետք է անցնեն նոր քայլերի:

Ծառուկյան դաշինքն այս փուլում միանում է «Ելք»-ի գործընկերների ստորագրահավաքին՝ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը՝ հիմնավորելով՝ իրենք էլ այս հարցով օրենսդրական առաջարկություններ ունեն, որոնք համահունչ են ընդդիմադիր գործընկերների քայլերին։ Բացի այդ՝ դեռեւս առկա է հանրապետականների նախաձեռնած խորհրդարանական լսումներից դժգոհությունը:

Փետրվարի 16-ի «Ելք»-ի նախաձեռնած արտահերթ նիստը կարելի է կայացած փաստ համարել: Նախաձեռնության համար անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն: Ակնհայտ է, որ 9 հոգանոց «Ելք» եւ 31 հոգանոց «Ծառուկյան» խմբակցությունների ներուժը բավարար է այդ արգելքը հաղթահարելու համար:

Առջեւում մեկ այլ խնդիր է՝ ինչպես ստիպել խորհրդարանական մեծամասնությանը փետրվարի 16-ին արտահերթ նիստը չտապալել՝ գալ, գրանցվել, քվորում ապահովել եւ կազմակերպել քննարկումներ:

«Ելք» դաշինքից Էդմոն Մարուքյանի ներկայացմամբ՝ նախապատրաստական աշխատանքները դեռ ավարտված չեն:

Սա ասելով՝ Էդմոն Մարուքյանը նկատի ունի դաշնակցությանը: Պատրաստվում են նաեւ նրանց հետ բանակցել՝ հիշելով, որ Հարկային օրենսգիրքն ընդունվել է այն ժամանակ, երբ դաշնակցությունը կոալիցիայի անդամ չէր: Բայց այսօր արդեն կոալիցիայի անդամ դաշնակցության այս հարցում հայտնի է:

Խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի համար ընդունելի են վարչապետի բացատրությունները, թե գնաճը սարսափելի չէ: Օրեր առաջ պատգամավորը կասկածի տակ դրեց Հարկային օրենսգրքի փոփոխությամբ թանկացումների դեմ պայքարելու ընդդիմադիրների դիրքորոշումը:

Այնպես չէ, որ լսումներ կազմակերպեցին եւ վերջ՝ այսօր խորհրդարանում պաշտպանվում էր տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը:

Հարկային օրենսգրքի փոփոխության հարցում հանրապետականների դիրքորոշումը ճկուն է՝ չեն կարծում, որ այդ փաստաթուղթն անձեռնմխելի է, օրեր առաջ ասել էր Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Կհավաքվե՞ն, արդյոք, հանրապետականները փետրվարի 16-ին խորհրդարանում՝ դեռեւս դժվար է հստակ կանխատեսել: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր պարզապես աչքալուսանք տվեց պատգամավորներին, որ մի հատ էլ արտահերթ են անելու:

Back to top button