Վերլուծական

Ինչու է ալեկոծվում պաշտոնական Բաքուն

Ինչու Ալիևը որոշեց արտահերթ ընտրություններ անցկացնել, քաղաքագետները տարբեր պատճառներ են նշում, գերտերությունների կողմից թելադրանքով մինչև ընտրություններում ընդդիմադիր ճակատի բացառում:

Ալիևը որոշել է վեց ամսով կրճատել նախագահական ընտրությունները: Ադրբեջանի նախագահի ստորագրած հրամանագրով՝ արտահերթ նախագահական ընտրությունների օր է նշանակել ապրիլի 11-ը: Այս անակնկալ որոշումը բազմաթիվ մեկնաբանությունների առիթ է տվել:

Ինչով է պայմանավորված Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը, ինչ կարևոր հարց է լուծվում 6 ամիս շուտ ընտրությունների կազմակերպմամբ:

Ոմանք Ալիևի  քայլը հոգեբանական  խնդիրներով են պայմանավորում։ Մասնավորապես՝ Հայաստանում նոր կառավարման համակարգի անցնելու դեպքում համեմատության պարագայում ջրի երես է դուրս գալիս Բաքվում տիրող անմխիթար ներքաղաքական վիճակն ու կառավարման համակարգը:  Ոմանք էլ արտահերթի անցկացումը դիտում են իբրև միջոց կանխելու ընդդիմադիր ճակատի հնարավոր ձևավորմանը:

Ալիևը վախենում է դժգոհության ֆոնի վրա ներքաղաքական իրավիճակի սրացումներից՝ ասում է ադրբեջանագետ Վարդան Գալստյանը։ Նա իբրև պատճառ դիտարկում է նաև ընդդիմության առաջնորդ անազատության մեջ գտնվող Իլգար Մամեդովի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի չկատարման պատճառով հնարավոր պատժամիջոցների բախել հավանական տագնապով:

«Ալիեւը վերջնաժամկետից հետո կարող է ազատ արձակել Իլգար Մամեդովին, գրանցվել որպես թեկնածու եւ խուսափել Եվրոպայի խորհրդի պատժից: Իսկ շուտ ազատելու դեպքում վտանգ կա, որ Մամեդով կարող է լարվածություն առաջացնել երկրի ներսում:

Ի թիվս  նշված պատճառների՝ արցախցի քաղաքագետ Հրաչյա Հարությունյանը դիտարկում է նաև տարածաշրջանային խնդիրներով պայմանավորված աշխարհի կենտրոնների կողմից որոշ հրահանգներով:

Զրուցակիցներս Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումն ամենևին ղարաբաղյան խնդրի հետ չեն կապում: Լարվածություն սահմանագոտում ընտրությունների ընթացքում չեն կանխատեսում։ Այն սովորաբար իրավիճակային բնույթ է կրում՝ ասում են: Ներքաղաքական իրավիճակը մեր արևելյան հարևան երկրում այնքան չի սրվի, որ առիթ սահմանագոտում լարվածության պատճառ դառնա։

Այսօր և վաղը ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Բաքվում կքննարկեն ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցը, այնուհետև տարածաշրջանային այցի շրջանակներում կժամանեն Երևան ու Ստեփանակերտ: Արդյո՞ք արտահերթ նախագահական ընտրությունների հարցը հայկական կողմը քննարկման թեմա կդարձնի միջնորդների հետ: Արցախցի քաղաքագետը տարածաշրջանային այցերն ու հանդիպումները միայն մեկ նպատակով է պայմանավորում: Միջնորդներին միայն հետաքրքրում է, որ իրավիճակը երկու կողմերում էլ վերահսկողության տակ լինի, լարվածությունն չգրանցվի։ Այդ համատեքստում մնացած բոլոր հարցերը, ըստ նրա, երկրորդական են դառնում:

Նկարը՝ Ռոյթերսի

Back to top button