Քաղաքական

Մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյա նիստը

Հայաստանի Ազգային ժողովում, այսօր՝ փետրվարի 6-ին, մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյա նիստը։ Օրակարգում ընդգրկված է 19 հարց, այդ թվում սահմանադրական օրենքի նախագիծ՝ Դատական օրենսգիրքը, որը քննարկվելու է երկրորդ ընթերցմամբ:

Հերթական նիստերի օրակարգն սպառելուց հետո ԱԺ-ն կգումարի արտահերթ նիստ, որի օրակարգում են մասնավորապես «Ներման մասին», «Հանրային խորհրդի մասին», «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին», Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրք եւ «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» օրենքների նախագծերը:

RA National Assembly session took place
Back to top button