«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի նոր նախագիծը՝ ամենաքիչ քննարկվածներից է


Լրագրողական կազմակերպությունները կրկին արձանագրում են, որ ոլորտի օրենսդրությունը մշակվում է առանց իրենց մասնակցություն: Երևանի մամուլի ակումբի ու Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահներն այսօր անդրադարձել են «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի նախագծին: Կառավարությունն այն արդեն հաստատել է, բայց խորհրդարան նախագիծը դեռ չի հասել:
Գլխավոր խնդիրը օրենքի կարգավորումները փոփոխված Սահմանադրությանը համապատասխանեցնելն է: Լրագրողական կազմակերպությունները, սակայն, կարծում են, որ նախագիծը պետք է փորձեր լուծում տալ նաև խնդրահարույց հարցերին: Արդարադատության նախարարությունից հորդորում են ՝ սեփական ծուլությունը այլոց վրա չբարդել:
e-draft.am կայքում, որտեղ հրապարակվում են քննարկման փուլում գտնվող իրավական ակտերը, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի նոր նախագիծն ամենաքիչ քննարկվածների կամ ըստ էության չքննարկվածների թվում է: Նախագծի նկատմամբ վերաբերմունքը կողմ կամ դեմ քվեարկությամբ արտահայտողներ չկան, դատարկ է նաև առաջարկությունների համար նախատեսված հատվածը: Սա կառավարության հիմնական փաստարկն է ՝ ուղղված լրագրողական այն կազմակերպություններին, որոնք դժգոհոււմ են հանրային անբավարար մասնակցությունից:
«Այդ կայքում նախագծի տեղադրելն ամենևին էլ բավարար պայման չէր համարելու համար, թե օրինագիծը հանրային քննակում է անցել: Խնդիրը սակայն, միայն այդ քննարկումը չէ»:
Հարցը նաև լրագրողական կազմակերպությունների կոնցեպտուալ առարկություններն են՝ ասում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Նրա տպավորությամբ՝ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրինագծում մեկտեղվել են վերջին 7 տարվա ընթացքում օրենքում կատարված տարբեր փոփոխությունները՝ իրենց թերություններով, իսկ համակարգային խնդիրները մնացել են քննարկումից դուրս: Դրանցից մեկը, օրինակ, արդեն 1.6 տարի թվային հեռարձակման անցած ոլորտում մասնավոր մուլտիպլեքսների բացակայությունն է:
«Որովհետև օրենքում այնպիսի պայմաններ են դրված` ամբողջ երկրի տարածքի ընդգրկում, մեծ տուրքեր, սեփական ենթակառուցվախքներ, որ ոչ մի ՓՄՁ-ն չի կարողանալու մասնակցել, միայն խոշոր բիզնեսին է առաջնահերթություն տրվելու։ Այդ է պատճառը, որ մասնավոր մուլտիպլեքսի երկու մրցույթ է հայտարարվել, սակայն որևէ մասնակից չի եղել»։
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասրադյանն էլ օրենքի դրույթների տողատակերում երկու մոտեցում է տեսնում:
«Առաջինը ՝ մեզ պետք չէ ավելին, քան մեկ հեռուստաընկերությունը մարզերում: Երկորոդ ՝ մենք աղքատ երկիր ենք, և այստեղ չկա այն շուկան, որը կարող է ապահովել բազմաթիվ հեռուստաընկերությունների գորյությունը, ուստի ցանկալի է, որ դրանց թիվը կրճատվի»:
Նախագծին կցված հիմնավորման մեջ նշվում է, որ նոր օրենքը գալիս է փոխարինելու դեռևս 2000-ին ընդունված և արդեն լարմշակման կարիք ունեցող օրենքին: Այն, ըստ հեղինակների, հստակեցնում է կարգավորումները, առավել տրամաբանորեն է կարգավորում հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների պարտականությունները:
Գլխավոր խնդիրը ոլորտի կարգավորումները Սահմանադրությանը համապատասխանեցնելն է: Նախագիծը մշակել է արդարադատության նախարարության Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոնը:
Մասնավորապես, ոլորտի կարգավորումն իրականացնող հիմնական մարմինը ՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, այն ի դեպ արդեն չի ունենա ազգային բաղադրիչը, կձևավորվի փոփոխված Սահմանադրությից բխող նոր կարգով: Հանձնաժողովի 7 անդամներին կընտրի Ազգային ժողովը, վեց տարի ժամկետով: