Տնտեսական

Հայ-շվեյցարական բարեկամության առաջին պտուղները

Հայաստանի զարգացման հիմնադրամը Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դե Բումանի պաշտոնական այցի շրջանակում կազմակերպել է «Հայաստան-Շվեյցարիա» գործարար հանդիպումը, որին  երկրներից մասնակցում է շուրջ 3 տասնյակ գործարար:

Նրանց թվում են մեր երկրում գործունեություն ծավալող և նման հետաքրքրություն ունեցող շվեյցարացի ձեռներեցներ:

Հայ-շվեյցարական բիզնես հանդիպման մասնակիցները հիմնականում ներկայացնում են դեղագործություն, ՏՏ, ֆինանսական, գինեգործության, զբոսաշրջության, տրանսպորտի ոլորտները:

 

Այսօր առավոտյան Երևանում բացվեց աղի արտադրման գործարանի նոր արտադրամասը։ Այն շվեյցարական սարքավորումներով է համալրված եւ, կարող ենք ասել, վարչապետի դավոսյան այցի առաջին արդյունքներից մեկն է։

Վերջերս Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումների ժամանակ քննարկվել են տնտեսական զարգացման հարցեր՝ այդ թվում գյուղատնտեսության, արդյունաբերական սարքավորումների ոլորտներում: Իսկ այսօր արդեն  Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դե Բումանը Երեւան պաշտոնական այցի ընթացքում ամփոփում է դավոսյան քննարկումների արդյունքները.

«Առանձնացնելով այն 3 կարևորագույն ոլորտները, մասնավորապես արդյունաբերական սարքավորումների ոլորտը,  այսօր առավոտյան Երևանում բացվեց աղի արտադրման գործարանի նոր արտադրամասը: Արդյունաբերական սարքավորումները բերվել են Շվեյցարիայից: Այն ոչ միայն նոր արտադրություն է, այլև նոր աշխատատեղեր է ստեղծում»: 

Հայ-շվեյցարական համագործակցությունը բավականին լուրջ հաջողություններ ունի նաև արեւային էներգետիկայի բնագավառում: Հայաստանում ներդրումների առումով բավականին լավատեսորեն է տրամադրված նաև «Սոլար սփար» ընկերության գործադիր խորհրդի անդամ  Անդրեաս Դրայշիփները:

«Նոր տեխնոլոգիաների ներդրումները զուգահեռաբար  կատարվում են ինչպես Շվեյցարիայում, այնպես էլ Հայաստանում և հստակ կարող եմ ասել, որ Հայաստանում ներդրումներն ավելի մեծ արդյունք են բերում, քան՝ Շվեյցարիայում»:

Իհարկե՝ Շվեյցարիան կարևոր երկիր է Հայաստանի համար թե հարաբերությունների, թե բիզնես մոդելների համատեքստում, բայց Հայաստանը ևս շվեյցարացի գործընկերներին ներկայացնելու և առաջարկելու շատ բան ունի՝ հավաստիացրեց Հայաստանի փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:

Back to top button