Քաղաքական

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի նախագահին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 5-ին շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին վերընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան քաջառողջություն և հաջողություններ նախագահի բարձր առաքելությունն իրականացնելու գործում: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

«Հայաստանը մեծապես կարևորում է նույնական արժեքների և մեր ժողովուրդների փոխադարձ ջերմ կապերի վրա հիմնված հայ-կիպրական միջպետական հարաբերությունների շարունակական ամրապնդումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։ Դրան, անշուշտ, նպաստում են բարձր մակարդակի փոխայցելություններն ու ակտիվ քաղաքական երկխոսությունը, որ բարի ավանդույթ են մեր երկրների միջև:

Վստահ եմ, որ կշարունակենք նույն ոգով աշխատել և առաջ մղել փոխշահավետ համագործակցությունը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում:

Back to top button