Հասարակություն
Կուբիկ ռուբիկի առաջին մրցույթը՝ Հայաստանում


Տաթեւիկ Շատյան
«Ռադիոլուրի» համար
«Մխիթար Սեբաբտացի» կրթահամալիրում անցկացվում է Ռուբիկ- կուբիկ հավաքելու մրցույթ։
Շատերիս ծանոթ այս տրամաբանական խորանարդը հավաքելու մրցույթ Հայաստանում առաջին անգամ է կազմակերպվում։ «Եթե հաջողություններ գրանցվեն՝ կդառնա շարունակական»,- խոստանում են կազմակերպիչները։
Խաղ-մրցույթի կազմակերպիչ Մայիս Ջրաղացպանյանը չորս տարի շարունակ երազել է այս օրվա մասին, ուրախ է, որ դպրոցում և դպրոցից դուրս շատ համախոհներ ունի: