Հասարակություն

Երիտասարդ «Ֆեյսբուքն» ու նրա 80- ամյա օգտատերը

 

Փոտրվարի 4-ը «Ֆեյսբուքի» ստեղծման օրն է: 80-ին մոտ եռանդով լի Վաղարշակ պապը հաջող օգտագործում է  սոցիալական այս կայքն ու իրեն անհրաժեշտ տեղեկատվությունն ստանում հենց  ֆեյսբուքի միջոցով:

Ամեն առավոտ և երեկո նա բացում է իր էջն ու ծանոթանում նորություններին: Այն հնարավորություն է տալիս Խորհրդային Միության ժամանակաշրջանից մեղվաբուծությամբ ու գինեգործությամբ զբաղվող Վաղարշակ Դայանին ավելի հեշտացնել գործը: Հարցերը, որոնք նախկինում լուծվում էին օրերի ու ամիսների ընթացքում, այսօր կարգավորվում են ժամերի ու անգամ րոպեների ընթացքում՝ ասում է:

«Այս կախարդական արկղում թաքնված ուղեղը» (ինչպես «Ֆեյսբուքին» անվանում է զրուցակիցս) ստեղծվել է 14 տարի առաջ, փետրվարի 4-ին ու այսօր այն արդեն օգտատերերի թվաքանակով առաջատար է համարվում: Հիմնադիր Մարկ Ցուկերբերգը Ֆեյսբուքն ստեղծելիս չի էլ մտածել, որ այն այդքան լայն տարածում կունենա աշխարհում:

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը կանխատեսում է, որ ֆեյսբուքյան ակտիվ օգտատերերի քանակը Հայաստանում կտրուկ կավելանա, քանի որ «Odnoklassniki- ից լուրջ արտահոսք է գրանցվում։

Մեդիափորձագետը ֆեյսբուքի կիրառելիության տեսանկյունից Հայաստանում առկա վիճակը համեմատում է միջազգային իրավիճակին ու տենդենցներին: Նրա խոսքով՝ Ֆեյսբուքից քիչ են օգտվում  միայն Ռուսաստանում ու Բելառուսում, այն շատ ակտիվ է ԱՄՆ-ում ու Եվրոպական երկրներում։

Մեդիափորձագետը նշում է, որ ֆեյսբուքից ավելի շատ օգտվում են երիտասարդները: Սակայն ուսումնասիրությունները վկայում են, որ նոր սերունդը սկսել է գերադասել instagram-ը: Այսօր արդեն միայն նկար ու տեսանյութ դիտելու տենդենց է նկատվում, ինչը սպառնում է փոխարինել հեռուստատեսությանը՝ նկատում է Սամվել Մարտիրոսյանը:

Back to top button