Սպորտ
Հայազգի բազկամարտիկը՝ Ռուսաստանի չեմպիոն


Եկատերինբուրգում կայացած բազկամարտի Ռուսաստանի առաջնության 70 կգ քաշայինների պայքարում հայազգի Վահե Տեր- Բալյանը չի ունեցել հավասարն ու թե աջ, թե ձախ ձեռքով նվաճել է չեմպինի տիտղոսը:
Տեր- Բալյանը, որը նաև Եվրոպայի երիտասարդների չեմպիոնն է, աջ ձեռքի եզրափակիչում հաղթել է 2016 թվականի աշխարհի փոխչեմպիոն Ալեքսանդր Ժերբենկովին, ձախ ձեռքի պայքարում՝ աշխարհի գործող փոխչեմպիոն Դամիր Խաֆիզովին:
Սա հայազգի մարզիկի 6-րդ չեմպիոնական տիտղոսն էր Ռուսատանի առաջնություններում: