ԿարևորՀասարակություն

Կառավարության նիստերը դռնփակ կլինեն


«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծը կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ եւ օրենքով սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Օրենքի նախագիծը կառավարության նիստում ներկայացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Թվարկելով առաջարկվող փոփոխությունները` նախարարը նշեց նաեւ, որ օրենքով սահմանվել է, որ կառավարության նիստերը դռնփակ կանցկացվեն:

Վարչապետի որոշմամբ` նիստի մի մասը կարող է անցկացվել դռնբաց: Կառավարության անդամն իրավունք չունի առանց վարչապետի թույլտվության տեղեկատվություն հրապարակել կառավարությունում քննարկված որևէ հարցի քննարկման ընթացքի մասին:

Back to top button