Հասարակություն

Կարեն Կարապետյանն Ալմաթիում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան՝ Ալմաթի քաղաքում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:

Ինչպես տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը, նախատեսված է նաև վարչապետի մասնակցությունը և ելույթը «Թվային օրակարգը գլոբալիզացիայի դարաշրջանում» խորագրով միջազգային համաժողովին:

 

Back to top button