Հասարակություն

ՊՊԾ գնդի գրավման դատն անցել է լարված մթնոլորտում


Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորքի նստավայրում շարունակվել է ՊՊԾ գունդը գրաված խմբի 10-ը անդամի դատավարությունը։

Դատական նիստն անցել է լարված. լարվածություն եղել է նաև  դահլիճում։ Ամբաստանյալների աջակից կանանցից  ոմանք սկսել  են  վիրավորական արտահայտություններ անել դատարանի հասցեին:

Արդյունքում՝ դատարանը նրանց նկատմամբ սանկցիա  է կիրառել:

ՊՊԾ գունդը գրաված խմբի 10-ը անդամի  գործով նիստի  սկզբում ամբաստանյալ Պավել Մանուկյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ կրկին պնդելով, որ այս գործով մեղադրող-դատախազ Պետրոս Պետրոսյանը նիստերի դահլիճում չպետք է գտնվի:

Դատավորի նախազգուշացմանը, թե վիրավորական արտահայտություններ չի կարելի անել դատարանում, հակառակ դեպքում սանկցիա կկիրառի, Մանուկյանն ասաց՝ «Կուզեք գնդակահարեք, ես  սանկցիաներից ու գնդակահարությունից վախեցող չեմ»:

Դատախազին վիրավորական արտահայտություններ արեցին նաև Սմբատ Բարսեղյանը ու Արայիկ Խանդոյանը։ Դատարանը 1 ժամով դահլիճից հեռացրեց Պավլիկ Մանուկյանին: Կրքերը բորբոքվեցին նաև դահլիճում: Ամբաստանյալների աջակից կանանցից ոմանք սկսեցին վիրավորական արտահայտություններ անել դատարանի հասցեին:

Քաղաքացի Ստելլա Աղաջանյանի նկատմամբ դատարանը սանկցիա կիրառեց և հեռացրեց  նիստից՝ անհարգալից  վերաբերմունքի համար:

Նշենք, որ այս գործով շարունակվում է գրավոր ապացույցների՝ փաստաթղթերի հետազոտման փուլը:

Back to top button