Երեխաների խնամքի այլընտրանքային ապահովում


Երեխան պետք է ապրի ընտանիքում, սա այն սոցիալական բարեփոխումների հենքն է, որի շուրջ նոր մոտեցումներ են ձևավորվելու խնամքի հաստատություններից երեխաներին կենսաբանական ընտանիքներ վերադարձնելու կամ խնամատար ընտանիքներ ուղղորդելու նպատակով:
Վանաձորի մանկատան 62 սաներից 43-ը առանց ծնողական խնմաքի մնացած երեխա է: Ինչ ճակատագիր է սպասվում նրանց մանկատան փակվելուց հետո:
Երեխաների պաշտպանությանն ուղղված սոցիալական բարեփոխումներից է այլընտրանքային խնամքի ծառայությունները մանկատների և գիշերային խնամքի կենտրոնների փոխարեն: Բարեփոխումների ծրագրով երեխան պետք է ապրի ընտանիքում կամ ընտանեկան միջավայրին մոտ պայմաններում: Վանաձորի մանկատանն ապրում է 62 երեխա, որից 43-ն առանց ծնողական խնամքի մնացած, իսկ 19-ը՝ կյանքի դժվարին պայմաններում հայտնված երեխա է:
Այս երեխաներին ինչ ճակատագիր է սպասվում մանկատան փակվելուց հետո: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի օգնական Աննա Սաֆարյանը նշեց ծրագրի ուղղորդումները.,,Առաջին հերթին ովքեր հնարավորություն ունեն վերադառնալու կենսաբանական ընտանիք, նրանց կտրվեն սոցիալական աջակցություն՝ ըստ կարիքների գնահատման, անհնարինության դեպքում՝ այլընտրանքային խնամք ապահովություն, որն է խնամակալություն, խնամատար ընտանիք և, ըստ անհրաժեշտության, փոքր տների ստեղծում,,:
Կառավարությունը դեռ որոշում չի կայացրել մանկատան փակվելու վերաբերյալ, բայց լուծումներ է գտել երեխաների տեղավորման համար: Առաջին հերթին երեխաները վերադառնալու են կենսաբանական ընտանիք:
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին հիմնականում խնամակալության են հանձնում, որդեգրում են կամ ուղղորդում խնամատար ընտանիքներ: Խնամատար ընտանիքի ինստիտուտը ավելի քան 10 տարվա պատմություն ունի: Հանրապետության 25 խնամատար ընտանիքից 8-ը Լոռվա մարզում է: Վանաձորի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը տեղեկացրեց, որ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին հիմնականում որդեգրում են: 12 տարվա ընթացքւմ 100 երեխա է որդեգրվել և, ըստ աշխատակազմի ղեկավարի, ձախողված դեպք չեն ունեցել:
Մանկատան երեխաների կարիքները գնահատելուց հետո նրանց ուղղորդելու են խնամատար ընտանիքներ, որոնք լինում են երկարատև, ճգնաժամային, կարճաժամկետ և աևձակուրդային:
Խնամատար ընտանիքները երեխաներին ընդունելուց առաջ վերապատրաստվում են, պետությունըից ստանում են անհրաժեշտ ֆինանսավորումը: Մեկ խնամատար ընտանիքին տրվում է ավելի քան 130 հազար դրամ, որից 55000 դրամն աշխատավարձ, մնացածը՝ երեխայի խնամքի համար: Խնամատար ընտանիքներից բացի բարեփոխումների ծրագրով Լոռու մարզում նախատեսել են ստեղծել մանկան փոքր տներ՝ 3 Վանաձորում, 2-ը՝ Ստեփանավանում, մեկական Սպիտակ, Ալավերդի և Տաշիր քաղաքներում:
Տարաքծային բաժանումը ինքնանպատակ չէ, երեխաները պետք է ապրեն իրենց բնակավայրերին մոտ: Մանկան փոքր տանն ապրելու է մոտ 10 երեխա, իսկ հաշմանդամություն ունեցող երեխաների համար նախատեսվել է ավելի քիչ՝ 6 հոգուց կազմված փոքր տներ: Փոքր տներում աշխատելու են հոգեբանը, սոցիալական և հատուկ մանկավարժները և այլ մասնագետներ՝ ելնելով երեխաների կարիքներից:
Վանաձորի մանկատան տնօրեն Մարինե Դավթյանը բարեփոխումների կողմնակից է, բայց քաջածանոթ լինելով հաստատության երեխաներին, կարծիք հայտնեց, որ կյանքի դժվարին պայմաններում հայտնված 19 երեխան չի գնա խբնամատար ընտանիք:
Իսկ մանկան փոքր տների մոդելի մասին դեռ լավ պատկերացում չունի, քանի որ դրանք դեռ ձևավորված չեն, որոնք, ըստ ծրագրի, հուլիսին արդեն պետք է գործեն: Մանկատան փակվելուն զուգընթաց գործազուրկների բանակն է համալրվելու՝ 69 աշխատող կմնա առանց աշխատանքի:
Մանկատան լուծարման դեպքում դրամական միջոցները նպատակային են ուղղվելու՝ կենսաբանական ընտանիք, խնամակալության, խնամատարության ինստիտուտի զարգացմանը և փոքր տներին:
Կառավարության բարեփոխումների նպատակը երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացումն է: