Հասարակություն

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով

Հանրապետության տարածքում hունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-ի ցերեկը, 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 1-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն:

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Հունվարի 31-ի ցերեկը և փետրվարի 1-ի գիշերը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-5-ը այսօրվա համեմատ աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:

Երևան քաղաքում հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-ի ցերեկը, 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 1-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն:

Back to top button