Հասարակություն
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ հունվարի 31-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի և ցածր
տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:
Դիլիջան – Վանաձոր, Գորիս–Սիսիան և Գորիս – Կապան ավտոճանապարհներին տեղ —
տեղ մերկասառույց է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման
աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց
են: